Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով Truth Social սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է օկուպացված Շուշիի գլոբալ ֆորումում Ադրբեջանի առաջնորդի ելույթը: Հաղորդում է Report-ը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա կիսվեց իմ հայտարարություններով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ մենք աջակցում ենք նախագահ Թրամփի տեսլականին և ջանքերին՝ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար:
Մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ընտանեկան ավանդույթների կարևորությունը, և հուսով ենք, որ նրա նախագահության շրջանում Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի», - հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան