Air India-ի ինքնաթիռը Մումբայում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Համաշխարհային Մամուլ
Հուլիսի 21-ին Մումբայի օդանավակայանում Air India-ի ուղևորատար Airbus A320neo ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ լրջորեն վնասելով շարժիչը։ Ինքնաթիռը կատարում էր Կոչի–Մումբայ չվերթը՝ AI2744 համարով։
Դեպքը տեղի է ունեցել ուժեղ անձրևի պայմաններում, ինչը, ըստ նախնական վարկածի, կարող է հանդիսանալ միջադեպի հիմնական պատճառը։ Բարեբախտաբար, բոլոր ուղևորները և անձնակազմը անվտանգ դուրս են եկել ինքնաթիռից։
Ինցիդենտի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսվել՝ պարզելու վթարի հանգամանքները և կանխելու նմանատիպ դեպքերի կրկնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ