Իսրայելցի զինվորականները Գազայում ձերբակալել են ԱՀԿ երկու աշխատակցի
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալել են երկու աշխատակցի Գազայի հատվածում գտնվող իրենց տանը՝ խաթարելով կազմակերպության գործառնական ներկայությունը անկլավում: Կազմակերպությունը հայտարարություն է տարածել սոցիալական X ցանցում:
ԱՀԿ հրապարակման մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը մտել են տարածք և ստիպել կանանց ու երեխաներին ոտքով տարհանվել դեպի Ալ-Մավասի՝ ակտիվ հակամարտության պայմաններում: Տղամարդ աշխատակիցներին և նրանց ընտանիքներին ձեռնաշղթաներով են տարհանել, մերկացրել, տեղում հարցաքննել և զենքի սպառնալիքով խուզարկել:
Ձերբակալվել են ԱՀԿ երկու աշխատակից և ընտանիքի երկու անդամ, որոնցից երեքը հետագայում ազատ են արձակվել, բայց մեկ աշխատակից մնում է կալանքի տակ:
Կազմակերպությունը նաև հավելել է, որ տարհանման վերջին հրամանը ազդել է ԱՀԿ-ի կողմից օգտագործվող մի շարք տարածքների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)