Ռուսական շամպայնը Չինաստանում ռեկորդ է սահմանում՝ մատակարարումները աճել են 28 անգամ
Տնտեսություն
2025-ի առաջին կեսին Չինաստանը ներմուծել է մոտ 262 հազար լիտր ռուսական փրփրուն գինի՝ ինչը 28 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի «Ագրոէքսպորտ» կենտրոնը՝ հղում անելով չինական մաքսային տվյալներին։
Գնային արտահայտությամբ աճը կազմել է 17 անգամ՝ դարձնելով Ռուսաստանին չորրորդ խոշոր մատակարարը Չինաստանում՝ զիջելով միայն Իտալիային, Ֆրանսիային և Իսպանիային։ Ներմուծված ռուսական գինիների կեսից ավելին եղել է հենց փրփրուն տեսակը։
Նշենք, որ նույն ժամանակահատվածում ռուսական ցորենի արտահանումը դեպի Չինաստան կրճատվել է 19 անգամ, և Ռուսաստանը դուրս է մնացել գլխավոր երեք մատակարարների ցանկից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան