Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ որ երկրների քաղաքացիների մուտքն է արգելված Ռուսաստան
Ռուսաստան
Մոսկվան, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, զգալիորեն ընդլայնել է նրանց ցանկը, ում արգելված է մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ կայքում հրապարակելով հայտարարություն։
«Ի պատասխան այդ ոչ բարեկամական գործողությունների՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրաինստիտուտների, ԵՄ անդամ երկրների և Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ ներկառուցվող մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը մեր պետության տարածք արգելված է», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների ցանկում ներառել է ԵՄ այն քաղաքացիներին, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերել Կիևին և աշխատանքներ են տարել ՌԴ տարածքային ամբողջականությունը խաթարելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան