Ռուսաստանն Արևմուտքի կողմից միջուկային սպառնալիք է տեսնում․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանն Արևմուտքի կողմից միջուկային սպառնալիք է տեսնում։ Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Մենք տեսնում ենք Արևմուտքի կողմից սպառնալիք՝ լարվածության սրման, ռազմականացման, այդ թվում՝ միջուկային, ուստի ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր երկրի անվտանգության համար», - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև կասկած է հայտնել, որ նման պայմաններում հնարավոր կլինի անցկացնել «Միջուկային հնգյակի» երկրների (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջնորդների գագաթնաժողով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն