Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Տարասենկոն
Ռուսաստան
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Միխայիլ Տարասենկոյի մահվան մասին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վոլոդինի խոսքը։
Նախօրեին հաղորդվել էր նաև մեկ այլ պատգամավորի՝ նախկին Ուֆայի քաղաքապետ Պավել Կաչկաևի մահվան մասին։ Վերջինս երեք անգամ ընտրվել էր Դումայի պատգամավոր և նախկինում ղեկավարել էր Ուֆան՝ 2003-ից 2011 թվականներին։
Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովի խոսքով՝ Կաչկաևի մահվան պատճառը եղել է սրտի կանգը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան