ԱՄՆ-ի միջուկային ռումբերի տեղակայումը Բրիտանիայում կհանգեցնի սրացման. ՌԴ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի կողմից միջուկային B61-12 ռումբերի տեղափոխումը Մեծ Բրիտանիայի Լեյկենհիթի ռազմակայան կարող է հանգեցնել գլոբալ լարվածության սրմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկին՝ Լենտա.ռու-ի հետ զրույցում։
Պատգամավորը քննադատել է ՆԱՏՕ-ի այս քայլը՝ այն անվանելով «միջուկային զենքի զրնգոց», որը խոչընդոտում է երկխոսությունը մեծ տերությունների միջև։ Նա նաև ընդգծել է, որ այս գործողությունները կխաթարեն «միջուկային հնգյակի» երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարների հնարավոր հանդիպումը։
Շվիտկինն ամբողջ պատասխանատվությունը դնում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վրա՝ նշելով, որ նման մոտեցումը վտանգում է միջազգային կայունությունը և կարող է հանգեցնել անկանոն ու ոչ վերահսկելի արձագանքների այլ պետությունների կողմից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ