Սթիվեն Սիգալը հեռացել է ռուսական բիզնեսից՝ թողնելով տնօրենի պաշտոնը
Համաշխարհային Մամուլ
Հայտնի դերասան, մարտարվեստի վարպետ Սթիվեն Սիգալը, ով ունի թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական քաղաքացիություն, պաշտոնապես դուրս է եկել Ռուսաստանում ունեցած բիզնեսից։ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ, հուլիսին նա հրաժարվել է «Հինգ տարր» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։
Նրա փոխարեն ընկերությունը ղեկավարելու է «Վոդստրոյ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վլադիսլավ Կազակը։ Տվյալները հաստատվում են նաև պաշտոնական իրավաբանական գրանցամատյանում (ԵԳՌՅՈՒԼ)։
Հիշեցնենք, որ Սիգալը ռուսական անձնագիր է ստացել դեռ 2016 թվականին՝ ըստ Դմիտրի Պեսկովի՝ երկարատև ու համառ խնդրանքից հետո։ 2023-ին նրա որդին՝ Դոմինիկը, նույնպես դարձել է ՌԴ քաղաքացի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ