Ռուսաստանը կարող է օգտվել Թրամփի որոշումից՝ ուժեղացնելով դիրքերը Աֆրիկայում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որոշմամբ USAID-ի՝ Միջազգային զարգացման գործակալության լուծարումը կարող է բացել հնարավորություններ Ռուսաստանի համար։ Ինչպես գրում է The National Interest-ը, այս փաստը կարող է թույլ տալ Մոսկվային լրացնել ԱՄՆ-ի թողած դիվանագիտական և հումանիտար վակուումը։
Ամերիկացի վերլուծաբան Թոմաս Քենթի կարծիքով՝ միջազգային հարթակներում ԱՄՆ-ի հեղինակության նվազման պայմաններում Ռուսաստանը կարող է շահել՝ մեծացնելով աջակցությունը Աֆրիկային և Գլոբալ Հարավի երկրներին։ Ըստ նրա՝ «Ռոսսոտրուդնիչեստվոն» արդեն ակտիվություն է ցուցաբերում այդ տարածաշրջաններում, ներառյալ Անգոլա, Մալի և Ալժիր։
Հուլիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնապես հայտարարեց USAID-ի դադարեցման մասին՝ դա կոչելով «կառավարական անարդյունավետության դարաշրջանի ավարտ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ