Լավրովը հայտարարել Է Գերմանիայի սպառնալիքներից եկող տագնապի մասին
Աշխարհ
Ռուսաստանի նկատմամբ Գերմանիայի սպառնալիքները նորմալ մարդու մոտ տագնապ են առաջացնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ցանկացած ոտնձգություն, որով մեզ հիմա սպառնում են ցանկացած նորմալ մարդու համար, շատ տագնապալի ազդանշան է ուղարկում այն մասին, թե ինչ ծրագրեր են մշակվում Բրյուսելում, Բեռլինում, ինչպես նաև Փարիզում և Լոնդոնում», - ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ նման սպառնալիքներին են վերաբերում, օրինակ, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը ռուս զինվորների դեմ պայքարելու երկրի պատրաստակամության մասին կամ ՆԱՏՕ-ի ղեկավարների խոսքերն այն մասին, որ նրանք կանխարգելիչ կերպով կջախջախեն Կալինինգրադի մարզը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)