Բուլղարիայի վերջին կոմունիստական առաջնորդի թոռն ինքնասպան է եղել
Աշխարհ
Բուլղարիայի վերջին կոմունիստական առաջնորդ Թոդոր Ժիվկովի թոռը՝ Թոդոր Սլավկովը, ինքնասպան է եղել 54 տարեկանում։ Այս մասին հայտնում է БНР-ը։
Տղամարդու դին հայտնաբերել են նրա ընկերները՝ Ասեն գյուղի հյուրանոցներից մեկում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ խոսքը ինքնասպանության մասին է, բռնի մահվան մասին տվյալներ չկան:
Գործակալությունը նշել է՝ Սլավկովն ինքնասպան է եղել նույն օրը, երբ նրա մայրը մահացել է՝ 1981 թվականի հուլիսի 21-ին, երբ նա տասը տարեկան էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)