Եվրամիությունը պատրաստել է «միջուկային» հակահարված՝ Թրամփի մաքսային սպառնալիքներին
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության անդամ պետությունները համակարծիք են՝ կիրառել հակապարտադրողական գործողությունների մեխանիզմը (ACI)՝ որպես պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությանը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։
ACI գործիքը ընդունվել է 2023 թվականի վերջում, սակայն դեռևս գործնականում չի կիրառվել։ Այն համարվում է «միջուկային տարբերակ», որի միջոցով Բրյուսելը կարող է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք տնտեսական ճնշում են գործադրում անդամ պետությունների վրա՝ նրանց քաղաքականությունը փոխելու նպատակով, հայտնում է Лента.ру-ն։
Բացի պատասխան մաքսերից, ԵՄ-ը կարող է բացառել ամերիկյան մատակարարներին պետական տենդերներից՝ շինարարության, ռազմական գնումների և այլ ոլորտներում՝ տարեկան մինչև 2 տրիլիոն եվրո արժողությամբ։ Բացի այդ, հնարավոր է սահմանափակել ԱՄՆ ներդրումները և մտավոր սեփականության պաշտպանությունը։ ACI-ը արդեն անվանել են «տնտեսական բազուկա»՝ ուղղված ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների դեմ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ