Ֆրանսիայի ԱԳՆ գործողությունները անվանել են «մաքուր խելագարություն»
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն քննադատել է երկրի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի նախաձեռնությունը՝ Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթի մշակման ուղղությամբ։ Նա այդ քայլը անվանել է «մաքուր խելագարություն» և ընդգծել, որ անընդհատ նույն բանն անելով՝ տարբեր արդյունք ակնկալելը անիմաստ է։
Ֆիլիպոն համոզված է, որ նման նախաձեռնությունները չեն բխում անվտանգության նկատառումներից, այլ նպատակ ունեն օգտագործել արտաքին վտանգի պատրվակը՝ քաղաքացիների ազատությունները սահմանափակելու, բողոքի շարժումները ճնշելու և իշխանությունը պահելու համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Բարրոն հայտարարել էր, որ Եվրամիությունը սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի վրա՝ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ