ՌԴ Պետդուման վավերացրել է նոր օրենք՝ հարթակային տնտեսության կարգավորման մասին
Տնտեսություն
Ռուսաստանի Պետդուման ընդունել է հարթակային տնտեսության կարգավորման մասին օրենքը՝ երկրորդ և երրորդ ընթերցումներով։ Փաստաթուղթն ուղեկցվել է նաև ոլորտային օրենսդրության մի շարք փոփոխություններով, որոնք անհրաժեշտ են նոր օրենքի ամբողջական կիրառման համար։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, օրենքի ուժի մեջ մտնելու օրը նույնպես փոփոխվել է․ այն կսկսի գործել 2026 թվականի հոկտեմբերի 1-ից՝ նախկինում նախատեսված 2027 թվականի մարտի 1-ի փոխարեն։
Օրենքը վերաբերում է թվային հարթակներով աշխատող տնտեսությանը՝ ներառյալ առցանց ծառայությունները, մարկետփլեյսները և պատվերների բաշխման համակարգերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան