Ռուսաստանում հնչում են կոչեր ստեղծել «Մութ ուժերի դեմ պայքարի նախարարություն»
Ռուսաստան
Ռուս քաղաքական գործիչ Օլեգ Ցարևը հեգնանքով արձագանքել է Ռուսաստանի Գերագույն դատարանում քննվող հայցին՝ ուղղված «Միջազգային սատանիզմի շարժման» արգելմանը՝ առաջարկելով ստեղծել «Մութ ուժերի դեմ պայքարի նախարարություն»։ Նրա խոսքով՝ եթե Սատանան համարվում է մարդկության գլխավոր թշնամին, ապա պետք է ունենալ համապատասխան պետական կառույց։
Ցարևը Telegram-ում նշել է, որ ժամանակին մութ ուժերի դեմ պայքարը տեսանելի ու մասսայական շոու էր՝ հիշատակելով սուրբ ինկվիզիցիայի ժամանակների կախարդների այրումները։ Նա կատակել է նաև, թե կարելի է կազմել Սատանայի օգնականների պետական ռեեստր՝ հավելելով, որ վստահ է՝ «բյուրոկրատիան կհաղթի մութ ուժերին։ Ինչպես միշտ՝ թղթով»։
Հիշեցնենք, որ սատանիզմը Ռուսաստանում կարող է պաշտոնապես ճանաչվել որպես էքստրեմիստական շարժում։ Հայցը ձևակերպել են Արդարադատության նախարարությունը և Գլխավոր դատախազությունը, իսկ որոշումը սպասվում է հուլիսի 23-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան