Թրամփը չի բացառել Պուտինի հետ բանակցությունները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ո՛չ բացառել է, ո՛չ էլ հաստատել Չինաստան հնարավոր այցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ծրագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարող ենք բազմաթիվ հանդիպումներ ունենալ», - ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Պուտինի հետ իր հանդիպումը տեղի ունենա Պեկինում ։
Թրամփը լրատվամիջոցների հետ զրուցել է Սպիտակ տանը իր ֆիլիպինցի գործընկեր Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ։
Հուլիսի 21-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց , որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը Պեկինում սեպտեմբերին հնարավոր է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)