Ռուսական Tenet ավտոմոբիլային ապրանքանիշը կսկսի մեքենաների վաճառքը
Աշխարհ
Ռուսական նոր Tenet ավտոմոբիլային ապրանքանիշը քրոսովերների վաճառքը կսկսի այս տարվա օգոստոսին։ Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է «Չինական մեքենաներ» Telegram ալիքը՝ հղում անելով ապրանքանիշի ներկայացուցիչների կողմից փակ համաժողովի ժամանակ դիլերներին ուղղված հաղորդագրությանը։
Առաջին մոդելը կլինի միջին չափի քրոսովեր Tenet T7-ը, նոր արտադրանքի վաճառքի մեկնարկը նախատեսված է օգոստոսի կեսերին: Երկրորդ ամենագնացը՝ կոմպակտ Tenet T4-ը, կմիանա դրան սեպտեմբերի սկզբին: Սեպտեմբերի առաջին կեսին շուկա կհայտնվի Tenet T8-ը՝ շարքի ամենամեծ մեքենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Իզվեստիան», Tenet մեքենաների սերիական արտադրությունը կսկսվի Կալուգայի նախկին Volkswagen գործարանում (AGR Holding), այս ապրանքանիշը ստեղծվել է հատուկ ռուսական շուկայի համար։ Ապրանքանիշի մոդելային շարքը կներառի չորս քրոսովեր՝ մեկական B և C դասի մոդելներ, ինչպես նաև երկու D դասի ամենագնացներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)