Կոնգրեսը պատրաստ է վերաշարադրել ԱՄՆ-ի պատմությունը՝ հանուն Մելանյա Թրամփի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Հանրապետականները առաջարկել են Վաշինգտոնի Քենեդու անվան կենտրոնում գտնվող Օպերային թատրոնը վերանվանել Մելանյա Թրամփի պատվին: Այս մասին հաղորդում է NBC NEWS-ը։
«Քենեդու կենտրոնում գտնվող Օպերային թատրոնը Մելանյա Թրամփի անունով անվանելը հիանալի միջոց է առաջին տիկնոջը շնորհակալություն հայտնելու արվեստի հանդեպ նրա սիրո համար», - հայտնել է աղբյուրը:
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով հանձնաժողովն արդեն աջակցել է փաստաթղթին 33 կողմ, 28 դեմ ձայներով: Այժմ նախագիծը պետք է ներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը օգոստոսյան արձակուրդների ավարտից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ