Բաքուն ՌԴ-ին է փոխանցել Ուրալում ադրբեջանցիների սպանության ապացույցները
Ռուսաստան
Ադրբեջանը Ռուսաստանին է փոխանցել Եկատերինբուրգում ձերբակալման ժամանակ երկու ադրբեջանցիների կտտանքների և սպանության ապացույցները: Հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, փոխանցում է РБК-ն:
Ալիևի խոսքով՝ ռուսական կողմն իրեն հայտնել է, որ այդ փաստերի վերաբերյալ առանձին հետաքննություն է անցկացնում:
«Մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում ռուսական կողմի հետ՝ ինչպես քննչական կոմիտեի, այնպես էլ Գլխավոր դատախազության հետ։ Ռուսական կողմը հայտարարում է, որ տուժածներն իրենց երկրի քաղաքացիներ են, սակայն կցանկանայի հիշեցնել, որ Ադրբեջանը չի ճանաչում երկքաղաքացիությունը: Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այդ կապակցությամբ մենք կատարել ենք անհրաժեշտ փորձաքննություններ, որոնք, ցավոք, հաստատել են խոշտանգումների, ծեծի և ծանր մարմնական վնասվածքների հետևանքով մահվան փաստը», - ասել է գլխավոր դատախազը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան