Գերմանիան կխստացնի պատիժը օտարերկրյա գործակալների համար
Աշխարհ
Գերմանիան կուժեղացնի պայքարը երկրում օտարերկրյա պետությունների գործակալների և ենթադրյալ ահաբեկիչների դեմ: Այս մասին հայտնում է Bild-ը։
Պարբերականի տվյալներով՝ արդարադատության նախարար Շտեֆանի Հուբիգը օրինագիծ է պատրաստել, որը քրեական պատասխանատվություն կսահմանի ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով երկիր մուտք գործելու և ահաբեկչություն նախապատրաստելու համար, ինչպես նաև կխստացնի պատիժը օտարերկրյա պետությունների շահերից բխող լրտեսական գործունեության համար:
Բացի այդ, նոր օրենքը կընդլայնի ենթադրյալ գործակալներին լրտեսելու հատուկ ծառայությունների հնարավորությունները, այդ թվում թույլ կտա նրանց տներում գաղտնալսող սարքեր տեղադրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)