Լեհաստանում կստեղծվի սուպերնախարարություն
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ծրագրում է «լայնածավալ մաքրում» Լեհաստանի կառավարությունում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրավիճակին ծանոթ անձը անանունության պայմանով հայտնել է՝ բարեփոխումների արդյունքում կստեղծվի էկոնոմիկայի և ֆինանսների մեկ սուպերնախարարություն՝ ներկայիս ֆինանսների նախարար Անջեյ Դոմանսկու գլխավորությամբ», - հայտնել է պարբերականը:
Նշվում է, որ Տուսկի ծրագրերը կարող են կապված լինել նախագահական ընտրություններում նրա թեկնածու Ռաֆալ Տշասկովսկու ձախողման հետ, ինչը «եվրոպամետ իշխող կոալիցիային ճգնաժամի մեջ է գցել» և ազգայնական Կարոլ Նավրոցկու հաղթանակների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)