Ուկրաինան կարող է կորցնել Արևմուտքի աջակցությունը. WSJ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վտանգում է կորցնել Արևմուտքի աջակցությունը՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAPO) դեմ իր օրենքի պատճառով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների վրա հարձակումները կարող են խաթարել Արևմուտքի աջակցությունը, որն Ուկրաինային անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հակամարտությանը դիմակայելու և Եվրամիությանը միանալու նպատակին հասնելու համար», - ասվում է հոդվածում:
Բացի այդ, հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահը խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)