Ուկրաինայի արևմուտքում ֆրանսիական Mirage 2000 է կործանվել
Աշխարհ
Ուկրաինայի Վոլինի շրջանում ֆրանսիական Mirage 2000 կործանիչ է կործանվել։ Այս մասին հայտնել է ուկրաինական Strana հրատարակությունը՝ նշելով, որ օդաչուն կարողացել է կատապուլտվել և չի տուժել։
«Ինքնաթիռի սարքավորումների խափանում է տեղի ունեցել։ Օդաչուն գործել է հրահանգների համաձայն և հաջողությամբ ինքնանետվել է», - հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Mirage 2000-ի մատակարարման հարցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)