Ուկրաինացի դիվանագետները զանգահարել են Արևմուտք և ասել, որ Զելենսկին զավթիչ չէ․ FT
Աշխարհ
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAP) անկախության սահմանափակման ֆոնին ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետները զանգահարել են Արևմուտք և փորձել «արդարանալ»։ Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Կաչկան և Զելենսկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են զանգահարել արևմտյան դիվանագետներին և ուղարկել կարճ հաղորդագրություններ՝ փորձելով արդարացնել Կիևի դիրքորոշումը և ցրել այն մտավախությունները, որ նախագահը զավթում է իշխանությունը», - հաղորդում է թերթը։
Նշվում է, որ Կիևում գտնվող G7-ի դեսպանները երեքշաբթի օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ երկրների խումբը «ուշադիր հետևում է» հարցին և որ իրենք «լուրջ մտահոգություններ» ունեն NABU-ի և SAP-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)