ԱՄՆ-ում կոչով դիմել են Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում բողոքի ակցիաներից հետո պետք է դադարեցնի զենքի մատակարարումը Կիևին: Նման ուղերձով X-ում հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր-Գրինը։
«Զելենսկու դեմ զանգվածային բողոքի ցույցերի պատճառը խաղաղության համաձայնագիր կնքելուց և պատերազմը դադարեցնելուց հրաժարվելն է», - նշել է նա: Վերջինս Ուկրաինայի առաջնորդին անվանել է «բռնապետ»։
«Ուրախ եմ ուկրաինացի ժողովրդի համար։ Վռնդեք նրան պաշտոնից: Իսկ Ամերիկան պետք է դադարեցնի ֆինանսավորումը և սպառազինությունների առաքումը», - կոչ է արել կոնգրեսականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)