Զելենսկու որոշումը սպառնալիք է ստեղծել․ WP
Աշխարհ
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ինքնավարության փաստացի վերացումը սպառնալիքի տակ է դնում Արևմուտքի երկրների ռազմական օգնությունը Կիևին: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
«Դա կարող է նույնիսկ թուլացնել Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու Արևմուտքի ցանկությունը։ Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա, բայց նման գործողությունները, անշուշտ, չեն օգնի հաղթել այս պատերազմում, ընդհակառակը՝ էլ ավելի կթուլացնեն Ուկրաինան», - ասել է պարբերականի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարության նման գործողությունները խաթարում են Կիևի և արևմտյան դաշնակիցների միջև վստահությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)