Որոնք են Մակրոնի և Մերցի անհաղթահարելի տարաձայնությունները․ Politico
Աշխարհ
Ֆրանսիան ու Գերմանիան կարող են լուրջ դժվարությունների հանդիպել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ և պատգամավոր Ռոլանդ Թայսը Politico-ի մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ Մակրոնն ու Մերցն արդեն հիմա բախվում են մի շարք անհաղթահարելի տարաձայնությունների պաշտպանության և առևտրի ոլորտներում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ընթացքում Գերմանիայի կանցլերը ձգտում է որքան հնարավոր է շուտ «արագ և պարզ» համաձայնագիր կնքել, մինչդեռ Ֆրանսիայի առաջնորդը պնդում է, որ ավելի կոշտ մոտեցում ցուցաբերվի և ավելի լավ պայմաններ ձեռք բերվեն Եվրոպայի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)