Թեհրանը համաձայնել է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը
Աշխարհ
Իրանը համաձայնել է ընդունել ԱԷՄԳ-ի տեխնիկական պատվիրակությունը, որը երկիր կայցելի «երկու-երեք» շաբաթվա ընթացքում, լրագրողներին հայտնել է միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
«Մենք համաձայնության ենք եկել ընդունել ԱԷՄԳ-ի տեխնիկական պատվիրակությունը, որը շատ շուտով՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, կայցելի Իրան», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է իրանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ այցի նպատակը կլինի ԱԷՄԳ-ի և Իրանի միջև հարաբերությունների «մոդալի» քննարկումը։ Պատվիրակությունը չի այցելի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)