Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց․ ինչ է հայտնի
Աշխարհ
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ստամբուլի աղբյուրը, երկու պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։
Բանակցությունների մեկնարկում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, Վոլոդիմիր Զելենսկուն և Դոնալդ Թրամփին՝ բանակցությունները կազմակերպելու ջանքերի համար։
Ֆիդանն ընդգծել է, որ բանակցությունների վերջնական նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն է։
«Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանումը վերահսկելու համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 3-րդ փուլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)