Ռուսական պատվիրակության ղեկավարը խոսել է բանակցությունների արդյունքների մասին
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլի բոլոր մարդասիրական պայմանավորվածությունները կատարվել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին բանակցությունների երրորդ փուլից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավարտվել է գերիների երկրորդ աննախադեպ մեծ փոխանակումը. Մոսկվան Կիև է վերադարձրել ավելի քան 7000 դիակ և ստացել է «իր սեփական դիակների փոքր քանակություն»։
Մեդինսկին ասել է, որ Մոսկվան առաջարկել է Կիևին ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց։ Դրանք կլինեն քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերով խմբեր։
Ուկրաինան համաձայնել է քննարկել այս առաջարկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)