Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ծանր վիրավորների փոխանակումը
Աշխարհ
Մարտական գծում ծանր վիրավորված և հիվանդ մարդկանց փոխանակումները Ուկրաինայի հետ կշարունակվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Նաև կշարունակվեն անորոշ ժամանակով բժշկական փոխանակումները ծանր վիրավորների և հիվանդների հետ անմիջապես մարտական գծում», - լրագրողներին ասել է Մեդինսկին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է այսօր երեկոյան։ Երկու պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)