Ուկրաինայում Զելենսկուն մեղադրել են անօդաչու թռչող սարքերի պակասի մեջ
Աշխարհ
Սումիի ուղղությամբ գործող Ուկրաինայի զինված ուժերի 33-րդ առանձին գրոհային գնդի զինծառայողները մեղադրել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն անօդաչու թռչող սարքերի պակասի մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի անվտանգության մարմիններին։
«Ուկրաինայում բողոքի տրամադրությունների աճի ֆոնին զինծառայողները ուղերձ են հղել, որում վիրավորում են Զելենսկուն, ով չի կարող ստորաբաժանմանը անօդաչու թռչող սարքեր տրամադրել», - ասել են նրանք։
Նախորդ օրը Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի լիազորությունները սահմանափակող օրենքի դեմ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու