Բրիտանական և իտալական ընկերությունները Ադրբեջանին մեղադրել են աղտոտված նավթ մատակարարելու մեջ․ Bloomberg
Աշխարհ
Բաքու-Թբիլիսի -Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով մատակարարվող նավթի մեջ հայտնաբերվել է օրգանական քլորիդներով վառելիք, որը օգտագործվում է հումքի արդյունահանումն ավելացնելու համար: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանում նավթի խոշորագույն արդյունահանող բրիտանական British Petroleum-ը, փոխանցում է Bloomberg-ը։
Ընկերությունը պնդել է, որ իրեն հայտնի է դարձել Ադրբեջանից նավթի առանձին խմբաքանակների աղտոտման հետ կապված խնդիրների մասին:
Աղտոտված նավթի մի մասը ձեռք բերելու մասին հայտարարել է նաև իտալական Eni SpA-ն: Ընկերությունում հայտնել են, որ աղտոտված նավթ են հայտնաբերել ներքին փորձարկումների ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)