Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ
Համաշխարհային Մամուլ
Հուլիսի 24-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
Նշվել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հուլիսի 22-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Եվրոպայի հետ՝ բազմակողմանիությունը պաշտպանելու ԵՄ-Չինաստան առաջիկա գագաթնաժողովի ժամանակ։
Հուլիսի սկզբին Bloomberg-ը հայտնել է, որ Պեկինը մտադիր է երկօրյա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը կրճատել մինչև մեկ օր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ