Կամբոջան կրակ է բացել Թաիլանդի բենզալցակայանի վրա
Աշխարհ
Կամբոջան BM-21 «Գրադ» հրթիռային համակարգից կրակ է բացել Թայլանդում խանութին մոտ գտնվող բենզալցակայանի վրա։ Այս մասին հայտնում է MGR Online-ը։
« BM-21 հրթիռի հետ կապված միջադեպի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը, զինվորականները, վարչակազմի ներկայացուցիչները, հրշեջները, տեղական վարչական մարմինները և բժշկական ստորաբաժանումները հերթապահում են՝ կողմնակի անձանց կոչ անելով հեռու մնալ միջադեպի գոտուց», - ասված է նյութում:
Նշվում է, որ հարվածը հասցվել է Բան Փուեի բենզալցակայանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)