Թաիլանդում բացահայտել են Կամբոջայի հարվածներից հետո զոհերի թիվը
Աշխարհ
11 քաղաքացիական անձ է զոհվել Կամբոջայի կողմից Թաիլանդի սահմանամերձ շրջաններին հասցված հրթիռային հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է Թաիլանդի առողջապահության նախարար Սոմսակ Տեփսուտինը, փոխանցում է Reuters-ը։
«Կամբոջայի հետ սահմանային մարտական գործողությունների վերջին բռնկման հետևանքով զոհվել են Թաիլանդի տասնմեկ խաղաղ բնակիչներ և մեկ զինվոր», - ասված է հաղորդագրության մեջ:
Տեփսուտինը նաև հայտարարել է, որ Կամբոջայի գործողությունները պետք է որակել որպես պատերազմական հանցագործություններ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն