Զելենսկին ռազմավարական սխալ է թույլ տվել․ Economist
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոպիտ ռազմավարական սխալ է թույլ տվել՝ ընդունելով օրենք, որը փաստացի վերացնում է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը: Այս մասին հաղորդել է The Economist ամսագիրը։
Հոդվածում նշվում է, որ պետության ղեկավարը նոր օրենքը ստորագրել է «անպարկեշտ շտապողականությամբ»: Սա տեղի է ունեցել նույն օրը, երբ փաստաթուղթը ներկայացվել է Ռադայի քննարկմանը և ընդունվել է։
«Սա պարզապես վատ օրենք չէ, այլ կոպիտ ռազմավարական սխալ», - ընդգծվում է հոդվածում։
Այն նշում է, որ այս օրենքի պատճառով՝ Կիևը ռիսկի է դիմում՝ կորցնելու այն միջազգային աջակցությունը, որը ստացել էր Մոսկվայի հետ հակամարտության սրման ֆոնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)