Ռուսաստանում հույս են հայտնել, որ Ուկրաինայի հետ բանակցությունների չորրորդ փուլ կլինի
Ռուսաստան
Ռուսաստանը հույս ունի, որ տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների չորրորդ փուլ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա», - ասել է Մեդինսկին։
Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլը։ Պատվիրակությունների հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով՝ մոտավորապես ժամը 21:30-ին՝ մամուլի համար փակ ռեժիմով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բանակցությունները ընթացել են ռուսերենով։
Ինչպես նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը, նախորդ փուլերից մարդասիրական ուղղությունների վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները կատարվել են։ Ուկրաինան համաձայնել է քննարկել ռուսական կողմի առաջարկը աշխատանքային խմբերի վերաբերյալ, այդ թվում՝ երեք աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ, որոնք կաշխատեն առցանց՝ ժամանակ և գումար խնայելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան