Հունգարիան պատրաստ է Ռուսաստանից գազ ստանալ, նույնիսկ եթե ԵՄ-ն արգելի դա. ԱԳ նախարար Սիյարտո
Աշխարհ
Հունգարիան, ռուսական էներգետիկ ընկերությունների հետ միասին, կփնտրի մատակարարման այլընտրանքային ուղիներ, եթե ԵՄ-ն արգելք սահմանի ռուսական գազի ներմուծման վրա: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ: Սիյարտոյի խոսքով՝ ինքը համոզվել է նրանց պատրաստակամության մեջ՝ շարունակելու գազի մատակարարումները Հունգարիա, նույնիսկ եթե Եվրամիությունը փորձի կանխել դա։
«Այսպիսով, լուծում պետք է գտնվի, հակառակ դեպքում հունգարական մատակարարումները կհայտնվեն վտանգի տակ», - նշել է Սիյարտոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)