Պեկինում խոսել են Չինաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մասին
Աշխարհ
Չինաստանը Եվրամիության առջև ծառացած մարտահրավերների աղբյուրը չէ։ Այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Չինացի առաջնորդի խոսքով՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև շահերի հիմնարար հակասություններ կամ աշխարհաքաղաքական հակամարտություններ չկան։
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը խաղաղ պետություն է, որը պաշտպանում է «ներդաշնակությունը, հանդուրժողականությունը, համագործակցությունը և փոխշահավետ զարգացումը»։ «Միևնույն ժամանակ, Չինաստանն ու Եվրոպան իրոք տարբերվում են, բայց նրանց պատմական տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-հավելել է նա։
Հուլիսի 24-ին Սի Ծինփինը ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)