Թաիլանդում բացատրել են՝ Կամբոջայի հարձակման ժամանակ ինչու են քաղաքացիական անձինք տուժել
Աշխարհ
Կամբոջան հրթիռային հարվածներ է հասցրել Թաիլանդի տարածքին՝ առանց թիրախներ ընտրելու։ Այս մասին հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պաշտոնյայի խոսքով՝ սա է պատճառը, որ Թաիլանդում այդքան շատ քաղաքացիական անձինք են վիրավորվել։
Նա նաև նշել է, որ Բանգկոկը և Պնոմպենը միմյանց պատերազմ չեն հայտարարել։
«Այնուամենայնիվ, Թաիլանդի իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիներին և տարածքը պաշտպանելու համար»,-ասել է Վեչայաչայը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն