Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն Ուկրաինային մեղադրել է եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը խաթարելու մեջ
Աշխարհ
Ուկրաինան վտանգել է մի շարք եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը՝ սահմանափակելով գազի տարանցումը իր տարածքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Ուկրաինան «բավականին բարի» էր՝ իհարկե չակերտների մեջ՝ արգելափակելու իր տարածքով տարանցումը՝ վտանգելով ամբողջ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը», - ընդգծել է նա։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցումը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին եվրոպացի գնորդների, այլ ոչ թե Մոսկվայի վրա։
Նրա խոսքով՝ մատակարարման ծավալների առումով ռուսական հաշվեկշիռը գործնականում անփոփոխ է մնացել անցյալ տարվա մակարդակում։ Նա նշել է, որ Եվրոպայում գները բարձրանում են ավելի թանկ գազի գնման արդյունքում, և համապատասխանաբար, էլեկտրաէներգիայի գները բարձրանում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)