Իսրայելը Դոհայից հետ է կանչում բանակցողներին՝ ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո
Աշխարհ
Իսրայելը Դոհայից հետ է կանչում իր բանակցային թիմին խորհրդակցությունների համար՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու առաջարկին ՀԱՄԱՍ-ի պատասխանը ստանալուց հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՀԱՄԱՍ-ի կողմից այսօր առավոտյան ստացված պատասխանի կապակցությամբ որոշում է կայացվել բանակցային խումբը վերադարձնել Իսրայել՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Վարչակազմը շեշտել է, որ բարձր է գնահատում Կատարի և Եգիպտոսի կողմից ներկայացված միջնորդների, ինչպես նաև տարածաշրջանի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի ջանքերը՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին