Ուկրաինական ԱԹՍ-ն Գորլովկայում հարվածել է քաղաքացիական մեքենայի
Աշխարհ
Դոնեցկի Հանրապետության Գորլովկա քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել քաղաքացիական մեքենայի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինացի ահաբեկիչները Գորլովկայի Նիկիտովսկի շրջանում դրոնով հարվածել են քաղաքացիական մեքենայի», - նշել է Պրիխոդկոն:
Հարձակման այլ մանրամասներ նա չի հայտնել։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Քաղաքում են տեղակայված «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին