Այսօր մենք կորցրեցինք մեր հավատարիմ ընկերոջը․ Թրամփը՝ Հալք Հոգանի մասին
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Հալք Հոգանի մահը՝ ասելով, որ նրան շատ կկարոտեն։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է Truth Social-ում։
«Այսօր մենք կորցրեցինք մեր հավատարիմ ընկերոջը՝ «Հալքսթերին»։ Հալք Հոգանը աներևակայելի ուժեղ էր, կոփված, խելացի, հսկայական սրտով, նրան շատ կկարոտենք»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ Հոգանը զվարճացրել է երկրպագուներին ամբողջ աշխարհում, և նրա մշակութային ազդեցությունը հսկայական է։ ԱՄՆ նախագահը նաև իր «ամենատաք մաղթանքներն ու սերը» է հղել ըմբիշի կնոջը՝ Սքային, և նրա ընտանիքին:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան