Սիրիայի հյուսիս-արևմուտքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգի Մաարաթ-Միսրին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Իդլիբի առողջապահության վարչության տնօրեն Սամեր Արաբին։
Նրա խոսքով՝ պայթյունը վնասել է վրանային ճամբարները, ինչը հանգեցրել է մեծ թվով զոհերի։ Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը SANA գործակալությանը հայտնել էր 4 զոհի և 116 վիրավորի մասին։
Պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի պահեստում, պատճառները պարզվում են։
Պայթյունի վայրում աշխատում են փրկարարական խմբերը՝ շարունակելով փլատակներում մնացածների որոնումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)