Թաիլանդը ուկրաինական տանկեր է տեղակայել Կամբոջայի հետ սահմանին
Աշխարհ
Թաիլանդի զինվորականները Կամբոջայի հետ սահմանին տեղակայել են ուկրաինական արտադրության T-84 Oplot տանկեր։ Այս մասին հաղորդվել է Defence-Blog հարթակում։
Թաիլանդի ռազմական դիտորդ Սոմպոնգ Նոնդհասան Ֆեյսբուքում հայտնել է, որ հուլիսի 24-ի կեսօրին Բանգկոկը Oplot տանկային ստորաբաժանում է ուղարկել Փրա Վիհեար տաճարային համալիրի տարածքում կամբոջական զորքերի վրա կրակ բացելու։
Հուլիսի 24-ի գիշերը Թաիլանդի և Կամբոջայի միջև վիճելի սահմանին ցամաքային զորքերի միջև կրակոցներ են սկսվել։ Թաիլանդի իշխանությունները Կամբոջային մեղադրել են հակամարտությունը հրահրելու մեջ, իսկ ավելի ուշ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հարևան պետության տարածքում գտնվող թիրախներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)