Ադրբեջանը Սիրիային գազ կմատակարարի
Ադրբեջան
Ադրբեջանական բնական գազը Սիրիա կսկսի մատակարարվել Թուրքիայի հարավում գտնվող Քիլիս նահանգով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Այս մասին տեղեկացնում է Oxu.az-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ սկզբնական փուլում 1.2 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազը կօգտագործվի Սիրիայի Հալեպ և Հոմս նահանգներում էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող նախագիծը կօգնի վերակենդանացնել Սիրիայի ավերված Էլեկտրական ենթակառուցվածքը և միաժամանակ ևս մեկ անգամ կհաստատի Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույցի կարգավիճակը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան