Կադիրովը հոսպիտալացվել է Թուրքիայում․ թուրքական ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը քիչ է մնացել խեղդվի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում հանգստանալիս։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Կադիրովի վիճակը գնահատվում է կայուն, հաղորդում է Haberler-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Բոդրումի Քայնար շրջանի հինգաստղանի հյուրանոցում կեսօրին։ Ռամզան Կադիրովը ջուրն է մտել և հանկարծ սկսել խեղդվել։
Մոտակա աշխատակիցները բժիշկների խումբ են կանչել։ Նրան օգնություն են ցուցաբերել և տեղափոխել մասնավոր հիվանդանոց։
Haberler–ի տվյալներով՝ հիվանդանոցում բուժօգնություն ստացած Կադիրովի վիճակը գնահատվում է որպես լավ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, կամ հերքվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ